ՄիջազգայինՆորություններ
Չինաստանում կանխատեսել են նոր X վիրուսի ի հայտ գալը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն կանխատեսել է ապագայում նոր X վիրուսի ի հայտ գալը և դրա դեմն առնելու միջազգային համագործակցության կոչ արել:
Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գաո Ֆուն առաջարկել է փոխգործակցության սկզբունքը X վիրուսի դեմ հակաքայլեր նախապատրաստելու համար:
«Մարդկության ապագայի համար անհրաժեշտ է համատեղ աշխատել խնդրի լուծման համար: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ «4 C» սկզբունքը՝ համագործակցություն, մրցակցություն, հաղորդակցություն և համակարգում»,-նշել է փորձագետը:
Ամերիկացի գիտնականներն ավելի վաղ հայտնել էին, որ կորոնավիրուսը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր: