ՆորություններՍպորտ

Կադիսն ու Վալենսիան ոչ-ոքի խաղացին, Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Իսպանիայի Լա լիգայի 8-րդ շրջանակում Կադիսն ընդունեց Վալենսիային: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

Խաղն անցավ «չղջիկների» բացահայտ առավելությամբ, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Այս ոչ-ոքիից հետո «Կադիսը» 7 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Վալենսիան» 12 միավորով 9-րդ տեղում է:

Back to top button
Close