Նորություններ

ԱԱ․ Ուկրաինայի թիմը թայ-բրեյքում հաղթեց Հայաստանի հավաքականին

Կատալոնիայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Ուկրաինայի թիմի արգելքը։

Քառորդ եզրափակիչի առաջին մրցամարտում 3։1 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի թիմը պատասխան մրցամարտում պարտություն կրեց 0,5։3,5 հաշվով։

Թայ-բրեյքում Ուկրաինայի հավաքականն առավելության հասավ 3։1 հաշվով։ Էլինա Դանիելյանը պարտվեց Աննա Մուզիչուկին, Լիլիթ Մկրտչյանը՝ Մարիա Մուզիչուկին, Սուսաննա Գաբոյանը՝ Նատալյա Բուկսային։ Աննա Սարգսյան — Յուլյա Օսմակ պարտիան ավարտվեց ոչ ոքի։

Կիսաեզրափակիչում Ուկրաինայի մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը, որը պարտության մատնեց ՖԻԴԵ Ամերիկա հավաքականին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Վրաստանի եւ Հնդկաստանի հավաքականները։

Back to top button