ՆորություններՍպորտ

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ20 կրկնակի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մ20 տարեկանների 81 կգ քաշային կարգի աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: Հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Գյուրջյանը Եվրոպայի Մ20 չեմպիոն էր դարձել նաև 2019 թվականին՝ Բուխարեստում:

Ֆինլանդիայի մրցահարթակում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 216 կգ (95+121) արդյունք: Երկամարտում փոխչեմպիոնի կոչումը նվաճեց թուրք Սառա Յենիգուն (213 կգ), բրոնզե մեդալակիր դարձավ սլովակ Լենկա Զեմբովան (199 կգ):

Սա Հայաստանի 5-րդ ոսկե մեդալն է: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ՝ 230 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ): Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ, երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 2020):

Back to top button