ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Astro ռոբոտ-օգնականն ունակ է հսկել տունը կամ գարեջուր տանել տիրոջը

Ներկայումս Astro ռոբոտ-օգնականը վաճառվում է միայն հատուկ հարցաթերթիկը լրացնելուց հետո, որում հարց կա՝ արդյո՞ք օգտագործողի տունը հարմար է սարքի շահագործման համար

Շուկա է մուտք գործել Amazon-ի կողմից մշակված անվավոր սարքը՝ Astro անունով նորարարական ռոբոտ-օգնականը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Արհեստական ​​բանականության տեխնոլոգիայի կիրառումը և ձայնային օգնականի գործառույթի ներդրումը թույլ է տվել ինժեներներին ստեղծել ռոբոտներ, որոնք կարող են օգնություն ցուցաբերել առօրյա կենցաղային խնդիրների լուծման գործում:

Astro ռոբոտի մշակման ժամանակ կիրառվել են մի քանի նորագույն տեխնոլոգիաներ, ռոբոտաշինության և արհեստական ​​բանականության նոր լուծումներ: Ռոբոտը, ըստ մշակողների, ունակ է վերահսկել սենյակի վիճակը, կատարել օգտվողի ձայնային հրամանները (օրինակ՝ բերել մեկ շիշ գարեջուր), ինչպես նաև տեսազանգի ժամանակ հանդես գալ որպես մոնիտոր:

Astro

Alexa գործառույթի կիրառումը թույլ կտա Astro-ին տանտիրոջը հայտնել վերջին նորությունները և եղանակի տեսությունը: Սարքի ամենակարևոր գործառույթներից է տարածքների անվտանգության հեռահար վերահսկողությունը:

Այնուամենայնիվ, նոր արտադրանքն ունի նաև մի շարք սահմանափակումներ: Ինսայդերների խոսքերով, ռոբոտը դեռ լավ չի հաղթահարում սանդուղքները և երբեմն նույնիսկ կարող է «ցած է ընկնել» աստիճաններից: Նշվում է նաև, որ երբեմն ռոբոտները չափազանց համառորեն «հետևում են» սեփականատիրոջը և բառացիորեն «ոտնատակ են ընկնում»: Բացի այդ, Astro-ն չափազանց նուրբ կառուցվածք ունի:

Amazon-ից հայտնում են, որ փորձարկման ընթացքում ռոբոտի հզորությունն ավելացվել է, իսկ աստիճաններ հաղթահարելու անվտանգության համակարգը բարելավվել է:

Ներկայումս ռոբոտ-օգնականը վաճառվում է միայն հատուկ հարցաթերթիկը լրացնելուց հետո, որում հարց կա՝ արդյո՞ք օգտագործողի տունը հարմար է սարքի շահագործման համար: Հետաքրքիր է, որ հարցաթերթիկը պարունակում է նաեւ սենյակում աստիճանների տեսակի վերաբերյալ հարց:

Astro ռոբոտի արժեքը 1000 դոլար է:

Astro Astro

Back to top button
Close