Նորություններ

«Ասում ենք` դուք չեք անում, մեզ քիլլեր եք սարքում». forrights.am

Ժամկետային զինծառայող Կարեն Անտոնյանը հոկտեմբերիր 3- ին սպանվել է թշնամու հատուկջոկատայինների կողմից: Զինվորի հայրը համոզված է` որդին կարող էր ողջ մնալ, եթե չլիներ նրա հրամանատարն, ով վերցրել է տղաների ռադիոկապը եւ հեռացել: Դրա հետեւանքով Կարենն ու նրա հինգ ծառայակիցները չեն իմացել, որ հայկական զորքերը նահանջում  են ու մնացել են լքված՝ առաջնագծում:

«Ինը հոգի են եղել: Լեյտենանտն է եղել, երկու սերժանտ ու վեց զինծառայող: Բոլորը մի պրիզիվի: Կռվել են հոկտեմբերի 27-ից: Լեյտենանտը սերժանտներին վերցնում է, էրեխեքի մոտ անգամ ռացիա չի թողնում: Իջնում են, էրեխեքը մնում են: Ամսի երկուսին նահանջ են անում: Էրեխեքի մոտ ռացիա չի լինում, որ իմանան նահանջի մասին ու իրանք էլ նահանջեն: Ամսի երկուսին վեց երեխով ուժեղ բոյ են տալիս… Հոգնում են էրեխեքը, արդեն ոչ զենք են ունենում, ոչ բան: Նստում են, էրեխեքը, որոշում են` գնան թուրքերից զենք բերեն… թուրքից զենքեր են հավաքում, բերում էրեխեքը: Հետո երկու-երկու ժամ քնում են… հոկտեմբերի 2, լույս 3-ի գիշերը սպեցնազն է մտնում այդ դիրքի վրա: Սպեցնազն է էրեխեքին սպանել»,- պատմում է զոհվածի հայրը` Բենիկը:

Նա նշում է, որ այս ամենը իրեն պատմել է միակ վկան` միակ ողջ մնացած զինվորը`  Ալեքս Սարգսյանը, ով գերեւվարվում է թշնամու կողմից, ապա պատերազմի ավարտից հետո առաջին գերիներից  էր, ով վերադառնում է Հայաստան:

«Ես երեկ չէ մյուս օրը իմացա, որ այդ լեյտենանտին արդեն պաշտոն են տվել Գյումրիում, իր ծառայության մեջ է: Ու Ալեքսի մոտ էին գնում, ասում էին` խի՞  ես խաբար տալիս: Էրեխեքը մեռել են: Խի՞  ես լեյտենանտի վրով ասում: Մենք հոկտեմբերից դիմել ենք զինվորական դատախազություն, բարձրաստիճան մարդ չկա, որ մոտը գնացած չլինենք, դիմումներ, բողոքներ: Ոչ մի բան, անիմաստ է:  Սաղ սուտ ա: Ասում ենք` դուք չեք անում, մեզ քիլլեր եք սարքում: Որ ես իրան տեսնեմ, ի՞ նչ պետք է անեմ…»:

Կարենի մասունքները հայտնաբերվել են հինգ ամիս անց՝ միայն մարտ ամսին:

Անի Գևորգյան

forrights.am

Back to top button
Close