Նորություններ

Իրանի ԻՀՊԿ հրամանատարի տեղակալը արձագանքել է Ալիևին` նրան համեմատելով երեխայի հետ

Ֆադավին Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ` նշելով, որ դրանք որեւէ իմաստ չունեն։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին շատ կոշտ արձագանք է տվել իրանական բանակի զորավարժությունների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

Ֆադավին պարսկալեզու «Ռոկնա» հրատարակությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը համեմատել է երեխայի վարքագծի հետ:

«Երբ փոքր երեխան վիրավորում և հայհոյում է ձեզ, դուք պարզապես շոյում եք նրա գլուխը», — ասել է զինվորականը:

 

Ֆադավին Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ` նշելով, որ դրանք որևէ իմաստ չունեն, ուստի «անհեթեթություններին պատասխանելու կարիք չկա»:

Back to top button
Close