ՆորություններՍպորտ

Շախմատի կանանց ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Հնդկաստանին

Սիտժես քաղաքում շարունակվում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը։ Երրորդ տուրի շրջանակում  Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Հնդկաստանի ընտրանուն։

Մեր թիմից հաղթանակ տարավ Լիլիթ Մկրտչյանը, էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություններ կրեցին։

Մեր հավաքականն այս պահին մրցում է Իսպանիայի հետ։ Հիշեցնենք, որ առաջին օրը Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի հավաքականին և ոչ-ոքի էր խաղացել Ադրբեջանի հետ։

A խմբում ընդգրկված է նաև Ռուսաստանը։ Խմբերում առաջին չորս տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/4 եզրափակիչը։

armsport.am

Back to top button
Close