ՄիջազգայինՆորություններ

6 ցմահ ազատազրկում + 345 տարի. լրագրողներին սպանած անձը դատապարտվել է ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դատարանը 6 ցմահ ազատազրկման է դատապարտել Ջերրոդ Ռամոսին, ով 2018 թվականին գնդակահարել էր Capital Gazette պարբերականի 5 աշխատակցի:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

2018թ.-ի հունիսի 28-ին Ռամոսը մուտք էր գործել խմբագրություն եւ գնդակահարել աշխատակիցներին: Հրաձգության հետեւանքով զոհվել էր հինգ մարդ, երկուսը վիրավորվել էին:

«Ամբաստանյալը դատապարտվել է 5 ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի, ինչպես նաև ստացել է մեկ այլ ցմահ ազատազրկում և 345 տարվա բանտարկություն»,-հայտնել են դատախազությունից:

Ջերրոդ Ռամոսը խնդիրներ է ունեցել Capital Gazette պարբերականի հետ եւ դատական գործընթացների մեջ է եղել:

6 ցմահ

Back to top button