ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Gitamini ռոբոտ-բեռնակիրը ֆիքսում է տիրոջը եւ տեղափոխում նրա բեռները

Gitamini ռոբոտ-բեռնակրի վաճառքը նախատեսված է հոկտեմբերի 15-ին, ապրանքի գինը կկազմի 1.850 դոլար

Իտալական հայտնի Piaggio ավտոմոբիլային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Piaggio Fast Forward-ը, թողարկել է իր երկրորդ ռոբոտը՝ Gita բեռնակիր սարքի կոմպակտ տարբերակը, որը ստացել է Gitamini անվանումը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Ռոբոտ-բեռնակրի նախատիպի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ 2017 թվականին, և երկու տարի անց շուկա մտավ առաջին ռոբոտը՝ Gita-ն, որը տեղաշարժվում է մինչև 9.5 կմ/ժ արագությամբ և ունակ է տեղափոխել մինչև 18 կգ օգտակար բեռ:

Piaggio Fast Forward-ի հաջորդ մոդելն առաջին ռոբոտի ավելի կոմպակտ տարբերակն է: Gitamini ռոբոտ-բեռնակիրը տեղաշարժվում է մինչև 9 կմ/ժ արագությամբ, տեղափոխում է մինչև 9 կգ բեռ և մարտկոցի մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 33 կմ ճանապարհ:

Gitamini-ն օգտագործում է տարբեր տեսախցիկներ և տվիչներ, այդ թվում՝ տիրոջը հետևելու եւ նավիգացիայի համար ռադար: Ռեժիմն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է կանգնել Gitamini-ի դիմաց և սեղմել միացման կոճակը: Ռոբոտը ֆիքսում է օգտագործողին՝   համակարգչային տեսողության միջոցով (առանց GPS-ի և Bluetooth-ի), և պարզապես շան նման հետևում է տիրոջը:

Gitamini բեռնակրի վաճառքը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: Նոր ապրանքի գինը կկազմի 1.850 դոլար: Միևնույն ժամանակ օրիգինալ Gita-ի գինը 3.250 դոլարից կնվազի մինչև 2.950 դոլար:

Back to top button
Close