Նորություններ

Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի հող գրավողի դափնին ձեռք բերելու համար

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մի քանի հարցեր է հնչեցրել՝ ուղղված այս իշխանությանը։

«Մի առիթով ասել եմ.

ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից.
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար,
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար,
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար,
— ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու համար:
Պատասխանը մեկն է՝ ՈՉԻՆՉ:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար: Որևէ այլ բանական բացատրություն՝ պետության ու ժողովրդի դեմ գործված այս հանցանքին, գոյություն չունի»,-գրել է Մուսինյանը։

Back to top button
Close