ՆորություններՍպորտ

Զինչենկոն չի մասնակցի ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի խաղին

«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի հարձակվող Ալեքսանդր Զինչենկոն չի օգնի իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղում:

Զինչենկոն չի ընգրկվել անգլիական թիմի՝ առաջիկա խաղի հայտացուցակում:

Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում 3 հանդիպման է մասնակցել:

ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 23:00-ին է:

armsport.am

Back to top button
Close