Նորություններ

Ստացվել է 5 ահազանգ ՝ ՀՀ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ

Սեպտեմբերի 23-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Շիրակի մարզի Թորոս գյուղում և Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։

Back to top button
Close