ՆորություններՔո ձայնը

«Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է. դա Թուրքիայի համար կենսական հարց է»

«Եթե Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվի, ինչպես Իրաքում, ինչին նպաստում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ապա Թուրքիայի հարավը շրջափակվում է քրդական ինքնավարություններով»

«Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում, իրավիճակը սրվում է։ Դա Թուրքիայի համար կենսական հարց է»։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Փաստորեն, եթե Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվի, ինչպես Իրաքում, ինչին նպաստում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ապա Թուրքիայի հարավը շրջափակվում է քրդական ինքնավարություններով եւ դա լավ օրինակ է դառնում Թուրքիայի քրդերի համար, ինչպես նաեւ ազգային ինքնագիտակցության բարձրացմանը առիթ։

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների 19 միլիոն քուրդ է բնակվում, իսկ ոչ պաշտոնական՝ 25 միլիոնից ավելի»,-նշել է քաղաքագետը։

Back to top button
Close