ՆորություններՍպորտ

ԱՊԼ-ն մտադիր չէ խաղեր անցկացնել արտասահմանում և ավելացնել 39-րդ տուրը

Անգլիական Պրեմիեր-լիգան մտադիր չէ ավելացնել տուրերի քանակը և Անգիայի առաջնության հանդիպումները անցկացնել արտասահմանում:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱՊԼ-ում կարող է 39-րդ տուր հայտնվել, իսկ լիգայի խաղերը կարող են անցկացվել այլ երկրներում:

Չնայած նրան, որ մի շարք առաջատար ակումբներ հավանության են արժանացրել այս գաղափարը, որը կարող է նոր եկամուտներ բերել մարկետինգի և հեռարձակումների առումով, այն քննադատության արժանացավ ՖԻՖԱ-ի, երկրպագուական խմբերի և մենեջերների մեծ մասի կողմից:

Դրա փոխարեն, Sky Sports-ի տեղեկություններով, ակումբները ցանկանում են միջմրցաշրջանային խաղերն ավելի մրցունակ դարձնել ու ամառային մրցաշարերն անցկացնել արտասահմանում:

Back to top button
Close