ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Airbus-ը ներկայացրել է «Բեթմենի ինքնաթիռի» կոնցեպտը

Airbus-ը ներկայացրել է էլեկտրական ինքնաթիռ, որը վայրէջքի ժամանակ ոչ ավելի, քան 70 դԲ աղմուկ կառաջացնի, ինչը չի գերազանցի միացված փոշեկուլի աղմուկի չափը

Airbus-ը ներկայացրել է ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ NextGen կոչվող ֆուտուրիստական ​​էլեկտրական ինքնաթիռի կոնցեպտը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Արտաքնապես Բեթմենի ֆանտաստիկ ինքնաթիռին նման նոր NextGen-ն ամբողջական չափերով կներկայացվի արդեն 2023 թվականին:

Ըստ Airbus-ի մշակողների՝ NextGen օդանավի վերասլացքը, թռիչքն ու վայրէջքը կապահովեն 6 հզոր պտուտակները, որոնք տեղադրված են թևերին, և օդանավի հետին հատվածի 2 պտուտակները:

Ապագա էլեկտրական ինքնաթիռի մշակողները նախատեսել են շատ համեստ թռիչքի շառավիղ, որն առայժմ ընդամենը 80 կմ է: Արագությունը նույնպես ցածր կլինի և չի գերազանցի 120 կմ/ժ-ը: NextGen ինքնաթիռում օդաչուի հետ միասին կարող է տեղավորվել 4 մարդ:

Առայժմ Airbus-ը սահմանափակվել է NextGen-ի կոնցեպտի համեստ շնորհանդեսով՝ առանց թռիչքների հեռահարությունն ու արագությունը մեծացնելու ապագայի ծրագրերի վերծանման:

Airbus-ի ինժեներները մեծ նշանակություն են տալիս NextGen-ի շարժիչների և պտուտակների աղմուկի նվազեցմանը, ինչը թույլ կտա սարքն օգտագործել քաղաքային միջավայրում, որտեղ սահմանափակումների պատճառով անհնար է աղմկոտ օդանավերի շահագործումը: Ըստ NextGen-ի մշակողների՝ էլեկտրական ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ոչ ավելի, քան 70 դԲ աղմուկ կառաջացնի, ինչը չի գերազանցի միացված փոշեկուլի աղմուկի չափը:

Ամբողջական նախատիպերի առաջին փորձարկումները տեղի կունենան 2023 թվականին: Airbus-ը նախատեսում է ավարտել հավաստագրման ընթացակարգը մինչև 2025 թվականը:

Back to top button
Close