ՆորություններՔո ձայնը

Առաջին ժամերից պարզ էր` այս անգամ հինգ օրով չի վերջանա…

Քաղաքագետ Արմեն Աղայանը սոցցանցի իր էջում գրել է.

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
Զորամասից զանգեցին, Վարդանին կանչեցին։ Արձակուրդին դեռ երկու օր կար, բայց կանչեցին։ Երեկոյան հասանք Ստեփանակերտ, առավոտյան զարթնեցինք պայթյունների ձայներից ու հենց մեր մեքենայով, ճանապարհից երեք այլ սպաների վերցնելով, հասանք Իվանյանի զորամաս։ Ճանապարհին տեսանք, թե ինչպես է պայթում Հայկազովի հրետանու ռազմամթերքով լիքը պահեստը։ Ամբողջ ճանապարհին սպաների վթարված և լքված մեքենաներ էին։ Երկու տեղ նկատեցինք կասետային հրթիռների սփռած ժապավենները։ Մենակ վերադարձա Ստեփանակերտ, հոսպիտալ։ Առաջին վիրավորների մեջ մեծ մասը ՀՕՊ֊ից էին։
Առաջին ժամերից պարզ էր։ Այս անգամ հինգ օրով չի վերջանա։ Ողբերգական պարտությունը, շատ արագ ու ահռելի կորուստներով, արդեն ուրվագծվում էր։ Ստեփանակերտում գրեթե ոչ ոք դա չէր խոստովանում, թեև գուցե շատերն էին կռահում։ Այն որ դիմադրությունը ձգվեց մեկուկես ամիս, իսկ զոհերի թիվը սահմանափակվեց 4000֊ով, իմ սպասման համեմատ շատ մեղմ արդյունք էր։ Մեծ և արդիական պատերազմին մեր բանակը և պետությունը ընդհանրապես պատրաստ չէին։
Դրանում նախկինների մեղքը իհարկե ահռելի է։ Այդ պատճառով նրանց մեղադրանքներին Նիկոլը հեշտությամբ հակադարձում է։ Բայց հարց է առաջանում, թե ինչո՞վ էր զբաղված ինքը երկու տարի պատերազմից առաջ, մեկուկես ամիս ընթացքում, կապիտուլյացիան ստորագրելիս և պատերազմից հետո առ այսօր։ Բազմաթիվ դրվագներով նա ակնհայտ ազգային դավաճան է ու այսօր էլ շարունակում է նույն ընթացքը։

Back to top button
Close