Նորություններ

Երևանի կենտրոնում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է. նախկին պատգամավորի որդին դեռ հիվանդանոցում է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ է ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close