Նորություններ
Ջահերով երթ՝ դեպի Եռաբլուր. մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Երթի ընթացքում բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված տղաների անունները: