Նորություններ

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կիևի Սուրբ նահատակների մատուռում անցյալ տարվա պատերազմում զոհված նահատակներին նվիրված պատարագ կմատուցվի:

Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանն աղոթքը կկարդա Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պարբերաբար աղոթքներ են կարդում Արցախում խաղաղության համար:

Back to top button
Close