ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում ձերբակալել են «Քաթիբա Թաուհիդ Վալ-Ջիհադ» խմբավորման 31 ահաբեկչի

«Քաթիբա Թաուհիդ Վալ-Ջիհադ» խմբավորումը պատասխանատու է Մերձավոր Արևելքում մի քանի ահաբեկչական հարձակումների համար

ՌԴ ԱԴԾ-ն, Ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համատեղ, ձերբակալել է «Քաթիբա Թաուհիդ Վալ-Ջիհադ» խմբավորման 31 անդամի, այդ թվում՝ ինչպես շարքային անդամների, այնպես էլ առաջնորդների:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հատուկ գործողությունները տեղի են ունեցել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Նովոսիբիրսկի մարզում, Յակուտսկում, Կրասնոյարսկում եւ Կանսկում:

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները մարդկանց հավաքագրել և ուղարկել են պատերազմական գոտիներ, ֆինանսավորել Սիրիայում կռվող զինյալներին, ինչպես նաև ահաբեկչական հանցագործություններ կատարելու կոչեր են հնչեցրել:

Նրանց մոտ հայտնաբերվել է արգելված կրոնական գրականություն, քարոզչական տեսանյութեր, ինչպես նաև կապի միջոցներ, էլեկտրոնային կրիչներ և բանկային քարտեր:

Հարուցվել են քրեական գործեր, շարունակվում են օպերատիվ-որոնողական աշխատանքները:

«Քաթիբա Թաուհիդ Վալ-Ջիհադ» ծայրահեղական ​​ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է Մերձավոր Արևելքում մի քանի ահաբեկչական հարձակումների համար:

Back to top button
Close