ՄիջազգայինՆորություններ

Իսպանական Պալմա կղզու օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հրաբխի պատճառով

Պալմա կղզու հրաբուխը ժայթքում է արդեն յոթերորդ օրը. փորձագետների գնահատականներով՝ լավան ավերել է ավելի քան 400 շինություն:

Իսպանական Պալմա կղզու օդանավակայանը (Կանարյան կղզիներ) փակ է հրաբխի ժայթքման պատճառով:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պալմայի օդանավակայանը չի աշխատում հրաբխային մոխրի կուտակման պատճառով: Մաքրման աշխատանքներ են սկսվել, սակայն իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի»,-ասված է իսպանական օդանավակայանների AENA օպերատորի տարածած հաղորդագրությունում: Կանարյան կղզիների մնացած օդանավակայանները շարունակում են գործել, սակայն օպերատորը խորհուրդ է տալիս կապ հաստատել ավիաընկերությունների հետ՝ տեղեկատվությունը ճշտելու համար:

Ուրբաթ օրը կատարվել է 693 չվերթ դեպի Կանարյան կղզիներ, չնայած որ Binter ավիաընկերությունը բացի Պալմայից դադարեցրել է թռիչքները նաեւ դեպի Հոմերա և Տեներիֆե կղզիներ:

Պալմա կղզու հրաբուխը ժայթքում է արդեն յոթերորդ օրը: Փորձագետների գնահատականներով՝ լավան ավերել է ավելի քան 400 շինություն, որոնց մեծ մասը բնակելի տներ են: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: Ըստ մասնագետների՝ ժայթքումը կարող է տեւել 24-ից 84 օր:

Back to top button
Close