Նորություններ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արտաքին գործերի նախարարները նախ առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, այնուհետև կայացել է նրանց համատեղ հանդիպումը:

Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև չլուծված մի շարք հարցեր, համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման կոնկրետ քայլեր:

Back to top button