ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Eli Zero. երկտեղանի էլեկտրամոբիլ, որը լիցքավորվում է սովորական վարդակից

Eli Zero մեքենան ունի 5.8 կՎտ/ժ հզորությամբ մարտկոց, որը թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ մինչև 80 կմ ճանապարհ անցնել

Լոս Անջելեսում գործող Eli Electric Vehicles ստարտափը, որը մասնագիտացած է քաղաքային երթեւեկության համար նախատեսված կոմպակտ էլեկտրամոբիլների մշակումների մեջ, հայտարարել է Eli Zero փոքրածավալ էլեկտրամոբիլի արտադրության մեկնարկի մասին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է techcrunch.com-ը:

Առաջին փուլում ընկերությունը նախատեսում է երկտեղանի էլեկտրամոբիլների փոքր խմբաքանակ թողարկել եվրոպական 10 երկրների դիստրիբյուտորների համար: Մեքենան Եվրոպայում կվաճառվի 11.999 դոլարով:Eli Zero

Նոր Eli Zero-ի հիմնական առավելությունները փոքր չափերն են, վերամշակված պոլիպրոպիլենի և բարձր ամրության ալյումինի օգտագործումն արտադրության մեջ: Մեքենայի արագությունը կսահմանափակվի մինչև 40 կմ/ժ, իսկ ինքնավար երթի տարածությունը 80 կմ է:

Կոմպակտ երկտեղանի մեքենան ունի 2.1×1.3×1.5 մետր չափսեր: Ինքնավար երթևեկությունն ապահովում է 5.8 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը, որը թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ մինչև 80 կմ ճանապարհ անցնել: Ստանդարտ 220 Վ էլեկտրական ցանցի միջոցով 100% լիարժեք լիցքավորումը տևում է ընդամենը 2,5 ժամ:Eli Zero

Eli Zero-ն ունի վերականգնող արգելակներ, էլեկտրական ղեկ, տեսախցիկ և կայանման ինքնաշխատ տվիչ: Սրահի ներսում կա օդորակիչ, USB՝ սարքավորումներ լիցքավորելու համար, 7 դյույմանոց դիսփլեյ:

Առաջիկա ամիսներին Eli Zero մեքենայի վաճառքը կսկսվի եվրոպական 10 երկրներում ՝ 11.999 դոլար գնով: Eli Electric Vehicles ստարտափի արտադրական գործընկերը Չինաստանում է: ԱՄՆ-ում մեքենայի իրացմանը խոչընդոտում է յուրաքանչյուր նահանգի տարբեր օրենքները`քաղաքային միջավայրում կոմպակտ մեքենաների օգտագործման վերաբերյալ:Eli Zero

Back to top button