Նորություններ

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում 44-օրյա պատերազմից հետո

Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը:

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:

Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները և ընդհանուր վիճակը:  Ընդգծվել է բազմակողմանի ջանքերի շարունակության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:

Կողմերը ընգծել են, որ պետք է մշակվեն մեխանիզմներ  երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար: Կարևորել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը և շեշտվել, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր:

Հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության խորհդի խոսնակը հայտարարութուն է տարածել, որտեղ ասվել է.

«Քալընն ու Սալիվանը համաձայնության են հասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր նշանակություն ունի»:

ermenihaber.am

 

Back to top button
Close