Նորություններ

Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Back to top button
Close