ՆորություններՍպորտ

Յուվենտուսը կամային հաղթանակ տարավ Սպեցիայի դեմ խաղում

Ա Սերիայի 5-րդ տուրում Յուվենտուսը հյուրընկալվել էր «Սպեցիային» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

28-րդ րոպեին հյուրերի կազմում Ռաբյոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Մոյզե Քինը։ 5 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը․ աչքի ընկավ Գյասին։

Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 66-րդ րոպեին Մորատայի փոխանցումից հետո Կյեզան նորից հավասարեցրեց հաշիվը։ 72-րդ րոպեին Բոնուչիի փոխանցումից հետո դե Լիխտը հաղթանակ պարգևեց թուրինցիներին։

Back to top button
Close