ՆորություններՍպորտ

Բանակայինների ԱԱ. Հայ ևս մեկ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին:

Ունենալով հսկայական առավելություն՝ Չալոյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:

Back to top button
Close