Նորություններ

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22–ին, անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

Ինչպես ԳԱԼԱ-ն տեղեկանում է նախարարության կայքից, ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել եւ քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։

Պաշտպանության նախարարը հրահանգել է հետեւողական լինել կատարվող աշխատանքների հարցում եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

Արշակ Կարապետյանը նաեւ հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։ԶՈՒ–երում

Back to top button
Close