ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Սերժի ժամանակ կայուն վատ էր, Նիկոլի ժամանակ անկանոն քաոս է». «Կարևորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա պատերազմի օրերին փաստահավաք առաքելությամբ Արցախում էր: Հիմա էլ հաճախ է այցելում: Ասում է՝ առերևույթ վիճակը Արցախում հանգիստ է, սակայն բնակիչների մոտ կա անհանգստություն, թե ինչպես են լինելու հետագա զարգացումները:

«Հրապարակային ոչ ոք չի բարձրաձայնում, բայց բացահայտ տեսանելի է, որ կա շատ մեծ անջրպետ պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև: Այնպիսի զգացողություն է, որ Արցախն ամբողջությամբ ռուս մանդատի տնօրինության տակ է, և պաշտոնական Երևանը, կարծես թե, որևէ առնչություն չունի Ստեփանակերտի հետ»,- նշում է Արայիկ Պապիկյանը:

Նա պնդում է, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ՀՀ առաջին դեմքերին լինել Արցախում:

 

Back to top button
Close