Նորություններ

Բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ

ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ​ և​ խաչքարի օծման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

Back to top button