Նորություններ

Իրինա Շեյքը նոր նախագծում՝ սադրիչ կերպարով

Իրինա Շեյքը շատ բնական տեսք է ունեցել երիտասարդական բաց հանդերձանքով. փորձել է կապույտ բաճկոն և ջինսե տաբատ

35-ամյա մոդել Իրինա Շեյքը ներկայացրել է նորաձևության հայտնի ապրանքանիշերից մեկի տպավորիչ հանդերձանքը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Պոդիումի աստղը տարիներ շարունակ հիանալի մարզավիճակում է: 4-ամյա Լեյայի մայրը պահպանել է նրբագեղ կազմվածքը և դեռ պահանջված է իր մասնագիտության մեջ: Իրինան մասնակցել է նոր նախագծի: Նա նկարահանվել է նորաձևության իտալական Replay ապրանքանիշի գովազդում:

Ընկերությունը հայտնի է իր էֆեկտիվ ջինսե հագուստով, կոշիկներով և այլ  աքսեսուարներով: Նորաձեւության սիրահարները պաշտում են այդ ապրանքանիշն իր անսովոր դիզայնի համար:

Շեյքը շատ բնական տեսք է ունեցել երիտասարդական բաց հանդերձանքով: Նա փորձել է կապույտ բաճկոն և ջինսե տաբատ՝ սադրիչ կերպով հրաժարվելով կրծկալից: Burberry-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշիի մուսան նաեւ ճղված շորտեր է հագել: Մոդելը նախընտրել է մինիմալիստական ​​դիմահարդարումը:

Իրինա Շեյքը ներկայացրել է նաեւ Oscar de la Renta եւ Reformation ապրանքանիշերի տեսականին:

Back to top button
Close