ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Վաճառքի կհանվեն անօդ անվադողեր, որոնք փաստացի չեն ծակվում

Michelin ընկերությունն անօդ անվադողեր արտադրելու մասին առաջին հայտարարությունն արել էր 16 տարի առաջ

Շուտով վաճառքի կհանվեն նոր անօդ անվադողեր, որոնց մշակումը կատարվում էր տարիներ շարունակ

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Uptis անվադողերը, որոնք ներկայացվել են Մյունխենի IAA Mobility 2021 ավտոսրահում, անհամեմատ ուշ են մաշվում եւ փաստացի չեն ծակվում, հետևաբար, դրանց շահագործման ժամկետը կավելանա:

Michelin ընկերությունն անօդ անվադողեր արտադրելու մասին առաջին հայտարարությունն արել էր 16 տարի առաջ: Միայն 2021 թ.-ի սեպտեմբերին ընկերությունը կարողացավ ներկայացնել պատրաստի տեխնոլոգիա, որը թույլ կտա սկսել Uptis անվադողերի սերիական արտադրությունը: Այդ անվադողերով առաջին մեքենաները կառաջարկվեն GM ավտոարտադրողի կողմից 2024 թ.-ին: Այսօր Michelin-ն անցնում է Uptis անօդ անվադողերի լիցենզավորման և սերտիֆիկացման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով:

 

Ըստ Michelin-ի հետազոտությունների՝ տարեկան ավելի քան 200 միլիոն անվադող փչանում է առաջին իսկ օգտագործման ընթացքում՝ մաշվածության, ծակվելու կամ կտրվածքների պատճառով: Այս ցուցանիշը կազմում է արտադրված բոլոր անվադողերի մինչև 20%-ը: Նոր Uptis անվադողերը նախատեսված են ավելի մեծ ծանրաբեռնվածության դիմակայելու համար և փաստացի չեն ծակվում:

Անօդ անվադողերի համար անհրաժեշտ են հատուկ սկավառակներ, սակայն ընթացքի ժամանակ վարորդը և ուղևորները չեն զգա ավանդական անվադողերով և Uptis-ով վարելու տարբերությունը: Ավտոմեքենաների սիրահարներից մի քանիսն արդեն դրանք փորձարկել են Mini Electric ավտոմեքենաների վրա, և նշել են, որ շահագործման ընթացքում որեւէ էական տարբերություն չեն նկատել:

անօդ անվադողեր

անօդ անվադողեր

անօդ անվադողեր

Back to top button
Close