ՆորություններՍպորտ

Կլատենբուրգը նշել է, որ Մոուրինյուի հետ վիճաբանելու պատճառով է ավարտել կարիերան

ՖԻՖԱ-ի նախկին անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, իր ինքնակենսագրականում, նշել է այն պահը, երբ որոշել է ավարտել կարիերան:

Ինչպես խոստովանել է մրցավարը, դա տեղի է ունեցել 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի» հանդիպումից հետո՝ Ժոզե Մոուրինյուի հետ վիճաբանելուց հետո։

Մոուրինյուն բարկացել էր Կլատենբուրգի վրա՝ «Սթոք Սիթիի» դարպասին 11 մետրանոց չնշանակելու համար: Ինչպես մրցավարն է նշում, վեճը հանդիպումից անմիջապես հետո հասել է նրան, որ նա խաղակոշիկը նետել է դեպի Մոուրինյուն:

«Ես այլևս չէի կարող աշխատել նման հիմարների հետ», – մեջբերում է Կլատենբուրգի ինքնակենսագրությունից մի հատված The Times-ը:

armsport.am

Back to top button
Close