Նորություններ

Արցախի ՄԻՊ-ը ֆրանսիական կազմակերպությանն է ներկայացրել 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմը

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։

«Ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։

Այնուհետև, պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ուղեկցությամբ L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում գործող «Լոտոս» հյուրանոց և հանդիպել Արցախի օկուպացված համայնքներից տեղահանված ընտանիքներին։

Կազմակերպության ներկայացուցիչները լսել են տեղահանված անձանց պատմությունները, ծանոթացել նրանց կեցության պայմաններին և խնդիրներին՝ հանձնառություն ստանձնելով իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու գործողություններ արցախցիներին աջակցելու ուղղությամբ։

Back to top button
Close