Նորություններ

Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի «House Democracy Partnership» հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։

Դեսպանն իր երախտագիտությունն է  հայտնել կոնգրեսականին` ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացմանն ուղղված ջանքերի համար:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը եւ այդ առումով կարեւորել  Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը եւ 44-օրյա պատերազմին հետեւած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Back to top button
Close