ՆորություններՍպորտ

Նա իր արդյունավետությամբ ծածկում էր թիմի բոլոր խնդիրները․ Կումանը՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է կատալոնական թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ իր մտքերով.

«Մեսսին ամեն ինչ իր վրա էր վերցնում «Բարսելոնայում»: Նա իր խաղային որակներով և արդյունավետությամբ ծածկում էր թիմի բոլոր խնդիրները:

Իհարկե, Մեսսին միշտ շրջապատված է եղել գերազանց ֆուտբոլիստներով, բայց հենց նա է որոշիչ դեր խաղացել ակումբում:

Նրա ֆոնին բոլորն ավելի վատ տեսք ունեն: Սա իմ դիտարկումն է: Նա ոչ մի ավելորդ շարժում չի կատարում խաղադաշտում»,- հայտարարել է Կումանը:

armsport.am

Back to top button
Close