ՆորություններՔո ձայնը

Իրանցի պատգամավորը կտրուկ է արձագանքել ադրբեջանցի պատգամավորի լկտի հայտարարությանը

Իրանցի պատգամավորը Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ հարձակողական զորավարժություն է անցկացվում

Իրանցի պատգամավորը հայտարարել է՝ «առյուծի պոչի հետ խաղալն անդառնալի հետևանքներ կունենա»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։

Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի օրինակը՝ նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալն անդառնալի հետևանքներ կունենա»։

Ի դեպ, իրանցի պատգամավորը Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում»,-գրել է Ոսկանյանը։

Back to top button
Close