Նորություններ

Երեւանի մի շարք հատվածներում տոնական զինվորական շքերթներ են կայացել

Անկախության օրվա առթիվ Երևանի փողոցներում անցկացվել է շքերթ` Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Ուժային կառույցների աշխատակիցները՝ հայկական եռագույնը ձեռքերին, զինվորական քայլերթով անցել են մայրաքաղաքի մի շարք փողոցներով։

Ուժայինների քայլերթեր են տեղի ունեցել Գայի պողոտայում, Մաշտոցի պողոտայում:

Նշենք, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված է միջոցառում՝ Անկախության 30-ամյակին նվիրված։ Ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ։ Օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։

news.am

Back to top button
Close