Նորություններ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվում են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել  փրկարարները, ոստիկանության  պարեկները և քաղաքացիները: Տեղում նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև  հիվանդանոց տեղափոխելը, տեղում  բուժօգնությունն են ցուցաբերել:

Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում  Երևանի գնդի պարեկները:

 shamshyan.com 

Back to top button
Close