Նորություններ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Սեպտեմբերի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 6 տուժած։

Back to top button
Close