ՆորություններՍպորտ

ԲԿՄԱ-ն մոսկովյան դերբիում հաղթանակ է կորզում Սպարտակից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրն ավարտվեց սկզբունքային մրցակիցների՝ ԲԿՄԱ-ն ու «Սպարտակի» դիմակայությամբ։ Մոսկովյան դերբիում ուժեղ գտնվեցին «բանակայինները»՝ հաղթանակ տանելով նվազագույն հաշվով (1։0)։

Հանդիպման առաջին խաղակեսը բավականին պասիվ ընթացք ունեցավ։ Ընդմիջումից հետո թիմերը սկսեցին ցուցաբերել որոշակի ակտիվություն, իսկ հաշիվը կարող էր բացվել 77-րդ րոպեին, սակայն «Սպարտակի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի գոլը չեղարկվեց VAR համակարգով. նիգերիացին գտնվում էր խաղից դուրս իրավիճակում։

4 րոպե անց ԲԿՄԱ-ն պատասխանեց իր գոլով, որն արդեն արձանագրվեց. մրցակցի տուգանային հրապարակից կատարած շեշտակի հարվածով խաղի միակ գոլը խփեց Անտոն Զաբոլոտնին՝ հաղթանակ պարգևելով տանտերերին։

Խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Զաբոլոտնին նաև ստացավ երկրորդ դեղին քարտը ու հեռացվեց խաղադաշտից։

Այս հաղթանակից հետո Ալեքսեյ Բերեզուցկու գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր ու բարձրացավ 7-րդ տեղ։ «Սպարտակը» 10 միավորով մնաց 9-րդ տեղում։

footballam.com

 

 

Back to top button
Close