Նորություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին:

1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով մի քանի տասնյակ դերեր, նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում՝ տիկին Ավետիսյանն իր կերտած կերպարներով կմնա որպես հայ թատրոնի ու կինոյի բացառիկ ներկայացուցիչ:

Մեծ սեր և ժողովրդականություն են վայելում «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Ժայռը», «Մարդն օլիմպոսից» և մյուս ֆիլմերը, որոնցում հանդես է եկել տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասանուհին, ով իր ողջ գործունեության ընթացքում սիրված է եղել մեր ժողովրդի կողմից:

Կիսում եմ մեծանուն դերասանուհու ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Back to top button
Close