ՄիջազգայինՆորություններ

Անթալիայից թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը թռչում էր Անթալիայից Եկատերինբուրգ, արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում՝ օդանավում գտնվող ուղևորի մահվան պատճառով: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

U61070 չվերթի ժամանակ ուղեւորի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրան բժշկական օգնություն ցուցաբերելու համար օդանավի հրամանատարը որոշել է շտապ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում:

Անձնակազմի անդամները և բժիշկը, ով եղել է ուղևորների թվում, փորձել են օգնել կնոջը, սակայն նա մահացել է նախքան ինքնաթիռի վայրէջքը:

Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կուրգան քաղաքի 1959թ.-ին ծնված բնակիչը մահացել է: Անթալիայից Եկատերինբուրգ ուղեւորվող ինքնաթիռն այժմ սպասում է մեկնելուն`մահացածի հետ անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո:

Աղբյուր

Back to top button
Close