ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բաթումիում նախատեսում են կառուցել «Արմավենու կղզի»

Բաթումիում նախատեսվում է կառուցել արհեստական ​​«Արմավենու կղզի», հայտարարել է Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Կղզու կառուցման համար, ի սկզբանե, հետազոտություններ կիրականացնեն. արդյո՞ք դա նպատակահարմար է տնտեսական տեսանկյունից: Իշխանությունները հույս ունեն ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար:

«Մենք արդեն պայմանավորվել ենք կոնկրետ ներդրումային խմբի հետ, որ Բաթումիում արհեստական ​​արշիպելագ կկառուցվի: Բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում: Այս տարի մենք կսկսենք համապարփակ ուսումնասիրություն: Մենք կհրավիրենք միջազգային ճարտարապետների, դիզայներների, շինարարների: Հենց հաստատվի ​​«Արմավենու կղզի» նախագծի տնտեսական նպատակահարմարությունը, շինարարությունը կսկսվի շատ շուտով»,-ասել է Ռիժվաձեն:

«Մի կողմից, դա լինելու է յուրահատուկ նախագիծ իր նշանակությամբ, մենք կկարողանանք համընթաց քայլել համաշխարհային առաջընթացի հետ և ստեղծել զբոսաշրջային նոր կենտրոն ծովում, նաեւ կլինեն նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր»,-հայտարարել է Աջարիայի վարչապետը:

«Արմավենու կղզիներ» արշիպելագը, որը բաղկացած է արմավենու տեսքով ձևավորված երեք խոշոր արհեստական ​​կղզիներից, ստեղծվել է ԱՄԷ-ում՝ Դուբայի էմիրությունում, 2000-ականների սկզբին: Տեսարժան վայրը կոչվում է «աշխարհի ութերորդ հրաշալիք»: Արշիպելագում կան շքեղ հյուրանոցներ, վիլլաներ, ջրաշխարհներ և լողափեր:

«Արմավենու կղզի» «Արմավենու կղզի»

Back to top button
Close