Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 15-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Back to top button
Close