ՆորություններՍպորտ

Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ դարձավ առաջատարի հետ խաղում

Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում «Ժիլինան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց առաջատարի ՝ «Սլովանի» հետ:

Թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Նա 11-րդ րոպեին հաջող իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ 38-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:

Այս խաղից հետո «Ժիլինան» 14 միավորով 3-րդն է: «Սլովանը» պահպանեց տեղը 1-ին հորիզոնականում:

 

 

Back to top button
Close