Նորություններ

Բերման է ենթարկվել 3 անձ. պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են

Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմանբ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:

Back to top button
Close