Կուման. Ցանկանում էի տեղափոխվել Բարսա, բայց չէի սպասում այսքան խնդիրներ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի մասին.
«Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Բարսա»: Ստեղծված իրավիճակը բարդ է ինձ համար, ակումբի և բոլոր կատալոնացիների համար: Մենք շատ բաների կարիք ունենք: Ամենալավն ենք ցանկանում «Բարսայի» համար:
Ցանկանում էի հայտնվել այստեղ, բայց չէի սպասում, որ այսքան խնդիրներ կլինեն … հատկապես նման ֆինանսական իրավիճակ չէի սպասում: Բայց ես պայքարում եմ ու ցանկանում եմ մնալ այստեղ: Ցանկանում եմ հաղթել:
Ամեն ինչ կախված է արդյունքից, բայց թիմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եղել են վնասվածքներ, հիմա շատ երիտասարդներ են խաղում:
Կարևոր են միայն հաղթանակները, բայց չի կարող այնպես լինել, որ «Բավարիայի» հետ խաղից առաջ ես պատասխանեմ իմ ապագայի վերաբերյալ հարցին: Դուք ինձ հարցնում եք՝ արդյոք ես վախենո՞ւմ եմ իմ ապագայի համար «Բարսայում»: Ես չեմ կարծում, որ դա նորմալ է: Ես ուժեր եմ ներդնում այլ հարցերի վրա»,- ասել է Կումանը: