Նորություններ

ԵԿՄ Շենգավիթի բաժանմունքի աշխատակիցը Niva-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Սեպտեմբերի  18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Ս.-ն իր վարած  ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 11/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա Արմինե Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղախելը, առաջին բուժօգությունն են ցուցաբերել:

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: Վրաերթի մասին Երևանի պարեկային ծառայության գնդից տեղեկությունը  փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արմեն Ս.-ն ոստիկաննեին ներկայացրել է որ ինքը Երկրապահ կամավորականների միության Շենգավիթի բաժանմունքի վաշտի հրամանատարն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button